Երևանը մառախուղի շղարշով ծածկված․ Գագիկ Սուրենյանը անչափ գեղեցիկ լուսանկար է հրապարակել

Գագիկ Սուրենյանը բացի նրանից, որ օդերևութաբանության ոլորտի մասնագետ է և պարբերաբար եղանակային  կանխատեսումներ է կատարում և հայտնում հանրությանը, թե ինչ եղանակային պայմաններ կարող են լինել  առաջիկայում, նա նաև կարողանում է նկատել գեղեցիկը և ֆիքսել հետաքրքրական և ուշագրավ կադրեր, որտեղ բնության գեղեցիկ, անկրկնելի երևույթներ են պատկերված։

Նա ոչ միայն հանրայնացնում է իր կողմից արված լուսանկարները, այլև հավաքագրում է քաղաքացիների կողմից արված կադրերը և ներկայացնում։

Սուրենյանն ունի բավականաչափ մեծ լսարան, որոնց միջոցով էլ օդերևութաբանության պետը տարածում է հայաստանյան գեղատեսիլ վայրերը գեղեցկացած բնության անկրկնելի երևույթներով։

Այս անգամ Սուրենյանը հերթական գեղեցկությունն է հանրայնացրել երևանյան տարածքներից մեկից։ Ինչպես հայտնի է շատերին Երևանն այսօր արթնացավ մառախուղի մեջ։

Մայրաքաղաքն անգամ մառախուղով ծածկված էր գեղեցիկ։ Խամրած շղարշի տակից քաղաքն ասես ծիկրակում էր ու վեր խոյանում։ Լուսանկարն արված է Նորքի զանգվածից, որի հեղինակը Ալբերտ Հարությունյանն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: