Երթուղային տրանսպորտի ուղեվարձը 400-500 դրա՞մ

Աշխարհը պայքարում է համամարդկային չարիքի դեմ, ամեն երկիր պայքարի իր ձևն ունի, դրանք այս կամ այն կերպ,  այնուամենայնիվ, սահմանափակում են մարդու ազատությունը, որը  դժգոհության պատճառ է դառնում. ազգաբնակչությունը կամ ընդունում է կամ չի ուզում ընդունել սահմանված կանոնները:

Վերջերս Կառավարության ընդունած որոշումներից մեկն էլ վերաբերում էր բժշկական դիմակ եւ ձեռնոցներ կրելուն : Հաշվի առնելով դրանց շուկայական գները’ կարելի էր կռահել ,թե ինչ արձագանք կարող է ստանալ որոշումը հանրության կողմից,այն դեպքում, երբ մեզանից շատերը զրկվել են եկամտի աղբյուրից’ իրավիճակով պայմանավորված տարբեր պատճառներով: Շատերն են արդեն բարձրաձայնել իրողության մասին:

ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում իրավիճակը մեկնաբանում է այսպես .《Երթուղայինի ուղեվարձը դե ֆակտո դարձրել են 400-500 դրամ》:

Պատճառը Խաչատրյանը մեկնաբանում է այսպես. քանի որ այսուհետ պահանջվում է ամեն անգամ երթուղայինից օգտվելիս գնել բժշկական ձեռնոց եւ դիմակ եւ անհրաժեշտ է վճարել նաեւ ուղեվարձը,ապա այդ ամենի հանրագումարը կազմում է 400-500 դրամ: Խաչատրյանը կարծում է , որ սա ազգաբնաչությանը  ուղեվարձի թանկացումներին նախապատրաստելու եղանակ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: