Երեք երեխաների Արցախցի կինը պատմում է իրենց ապրումների մասին

Նարինե Հարությունյանը իր երեք երեխաների հետ եկել է Գյումրի։ Երեխաները ամեն ձայնից վախենում են։ Երկու օր կռվի մեջ են եղել ու լսել են ձայները, երեխաները ազդվել են։ Նարինեն ասում է, որ ամուսինը էնտեղ է, իսկ սկեսրայրը մահացել է։

Էլի կան բարեկամներ, որ ցավոք զոհվել են։ Փոքր որդու ապաստարանի  նկարը հայտնվել է համացանցում ու նույնիսկ Հենրիկ Մխիթարյանն է  տարածել։ Ավագ որդին Նարինեի ասում է, որ ուսումն է կանգնել, պլաններ շատ կան, բայց ընդհատվեց։

Ասում է պապիկի հետ լիքը գործեր ուներ, բայց չհասցրեց․․Արտակը, ավագ որդին, ասում է վայրկյան առաջ ուզում է տուն գնալ, իրենց տունը դեռ կանգուն է։ Շուտ վերջանա, որ հասնեն տուն։

Կապ չունի, որ քաղաքի տեսքը քանդված է, իրենք կսարքեն, միայն թե տուն գնան ու իրենց կյանքը շարունակեն։ Փոքրիկները հորն են շատ կարոտել, ամեն օր խոսում են, բայց միևնույնն է շատ են կարոտում։

2021 թվականի պաստառների մասին տենդենցները կարող եք գտնել հետևյալ հղումով Обои 2021 года

Понравилась статья? Поделиться с друзьями: