Երեք բան, որոնց հետ Ձեր զուգընկերը պետք է համակերպվի

Սիրելիի կողքին լինելու համար պետք է հրաժարվել որոշ բաներից։ Սակայն ցանկության պարագայում նա էլ կարող է  փորձել «հաճոյանալ» ձեզ կամ անուշադրության մատնել փոքրիկ «թերությունը»։

1․ Իհարկե զույգի համար պետք է լինեն նպատակներ, որոնց անհրաժեշտ է  հասնել համատեղ ուժերով։ Եվ ձեր զուգընկերը պետք է ընկալի, որ դուք նախևառաջ անհատականություն եք և կարող եք իրենից անկախ նպատակներ ունենալ։ Ավելին, նա պետք է քաջալերի Ձեզ և օգնի դրանք իրականցնելու հարցում։

2․ Նա կարող է փորձել փոխել Ձեր բնույթը, խառնվածքը։ Սակայն խոստովանենք, որ հակասական է հնչում․ «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը և բնավորության տվյալ գիծը փոխել խնդրելը։ Իսկ եթե նա ասի, որ ցանկանում է՝ դուք նմանվեք մեկ այլ կնոջ, կասկած չկա․ Ձեր տղամարդը հենց նրանով է տարված։

3․Այժմ՝ ընկերների մասին։ Բնական է, որ զույգերն ունենան ընդհանուր ընկերներ։ Սակայն նա չպետք է խանդի, պետք է զսպվածություն ցուցաբերի, եթե դուք ժամանակ անցկացնեք նաև ձեր ընկերների հետ քանի որ նրանց չհիշելը, համաձայնեք, որ տգեղ երևույթ է։ Եթե Ձեզ զուգընկերն իսկապե հարգում է Ձեզ, նա այդ փաստը չի անտեսի։

Понравилась статья? Поделиться с друзьями: