Երեկ ֆլեշ-մոբի շնորհիվ աննախադեպ շատ գումար հավաքվեց․ բրավո բոլորիս

Արդեն շաբաթ է ինչ օգնությունների տարբեր ձևաչափեր են մարդիկ մտածում ու աշխատացնում, որպեսզի համ սահմանին հասնի, համ ընտանիքներին Արցախից եկած հասնի, համ հիմնադրամում ստացվի գումար հավաքել։

Սակայն որոշակիորեն դանդաղեց հիմնադրամում գումարի կուտակումը ու հենց դրա համար որոշվեց ֆլեշմոբային հավաք սկսել։ Ուղարկում ես գումար, սքրինշոթ ես անում ու հրավիրում ֆրենդներիդ կրկնելու նույնը։ Ընդամենը հազար դրամի մասին էր խոսքը, սակայն ակներև դարձավ, թե որքան արագ գումար հավաքվեց ու ավելի շատ քան այս օրերին։

Այսինքն գաղափարը իսկապես իմի բերեց այն ջանքերը, որը շատ պատգամավորներ, արվեստի գործիչներ կամ սովորական մարդիկ հնչեցնում էին օր ու գիշեր ֆեյսբուքով։ Ստացվեց, որ այդ հանգանակումը իսկապես տեղի եղավ ու ժամանակին։

Սակայն դա պետք է լինի շարունակական, քանզի սա միանգամյա պրոցես չի կարող լինել քանի այս իրավիճակը շարունակվում է։ Իհարկե, երանի դրա կարիքը չլինի, բայց քանի կա, մենք պետք է դա անենք

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!