Երգչուհի Սիրուշոն նկարներ է տեղադրել իր ինստագրամյան էջ

Սրանուշ Հարությունյանը ՝ հայտնի դերասան Հրաչյա Հարությունյանի և հայտնի երգչուհի Սյուզան Մարգարյանի աղջիկն է:

Վերջերս իր ինստագրամյան էջ նկարներ էր տեղադրել ,որտեղ նրբաճաշակ արտիստուհին ցուցադրում է իր կրծքանշան անմոռուկը՝ յասամանի տերևի հետ կոմպոզիցիա ստեղծելով:

Հիշեցնենք, որ  33-ամյա Սիրուշոն բացի տաղանդաշատ երգչուհի լինելուց,նա նրբաճաշակ հայկական արծաթյա զարդերի հավաքածու ունի՝«Պռեգոմեշ» -ի շարքը, որը փորձում է ցուցադրել իր ամեն նոր կլիպի մեջ:

Նա 7 տարեկանից բեմում է՝ իր երգով և ստեղծագործություններով,իր մանրակրկիտ մտածված երաժշտական կլիպով երկար տարիներ է ներկայանում է հանրությանը՝ լինելով տեղական և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Նա հրաշալի ներկայացավ Եվրոտեսիլ երգի մրցույթում՝ նվաճելով 4-րդ հորիզոնականը,որը ամենաբարձրն է մինչ օրս: Սիրուշոն շատ է շրջագայում և հայի հոգին՝ իր երգարվեստի հոգին բաժնեկցում է բոլորի հետ: Նա ցույց է տալիս աշխարհին հայի պատմությունը,անցած ճանապարհը, գալիքի վառ հույսը և անկոտրում հոգին:  Նա ամուսնացած է, ունի երկու որդի:

Понравилась статья? Поделиться с друзьями: