Երգի պրեմիերա «Սիս ,Մասիս».Լուսինե Գրիգորյան. տեսանյութ

Երգչուհի Լուսինե Գրիգորյանը նոր երգով է հանդես եկել, որի խոսքերի և երաժշտության հեղիանկը հենց ինքն է : Երգչուհին երգը նվիրել է մեր բոլոր հայրենակիցներին :

Հրաշք հայրենասիրական երգի թողարկումն այս օրերին նույնպես շատ կարևոր է :Այն համախմբվելու կոչ է , հայրենադարձության ու հայրենիքը չլքելու պատգամ, թեպետ ուր էլ  լինենք Սիս, Մասիս ու Արարատ անունները  միշտ մեր հոգում կպահենք , կարոտով կհիշենք:

Երգը քաջերին ուղղված կենաց է , հայի ու Հայաստանի հավերժության խոսք, քանի որ ինչպես երգում է ասվում ՝ Տերն է մեր ազգի պահապանը: Երգչուհին շատ հեղինակային երգեր ունի, որոնք բոլորն էլ սիրված են հանրության կողմից: Հատկապես հայտնի են երգչուհու «Իմ աղջիկ», « Այսօր ու հավիտյան», «Անունդ սեր է» ստեղծագործությունները:

Այս օրերին ոչ բոլոր արվեստագետներին է հաջողվում ստեղծագործել կամ իրենց ստեղծագործությունները հանրության դատին հանձնել, ուստի արվեստագետներից ոմանք համացանցային եթերների եղանակով են կապ հաստատտում իրենց համակիրների ու հանդիսատեսի հետ: Հուսանք  ,որ շատ շուտով մենք բոլորս նորից համերգային ,  թատերական ու կինոդահլիճներ գնալու հնարավորություն կունենանք:

Понравилась статья? Поделиться с друзьями: