Երգի պրեմիերա . Մարտին Մկրտչյան և DJ Smoke. «Դու ելել ես»

Սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը հանդես է եկել նոր երգով DJ Smoke-ի հետ միասին: Երգն այս անգամ տարբերվում է մյուս ՝ ուրախ, պարային ռիթմի կատարումներից: Նրա երգը զուգորդվում է Հիփ հոպ ժանրի հիմնական տեսակներից մեկով՝ ռեպով: <<Դու ելե ես >>, այսպես է կոչվում երգը, որը դարձյալ դուր է եկել Մարտինի հետևորդներին:

Մարտին Մկրտչյանի երգերը միշտ սպասված են հանրության կողմից, գեղեցիկ են նաև այլ կատարողների հետ զուգերգերը: Մարտինն իր  ստեղծագործական ուղու սկզբից մինչ այսօր վայելում է հանդիսատեսի սերը. նրան ընդունում են  ծափերով, նրա կատարումներն ուրախության դահլիճներ են լցնում:

Մարտինի ամենամեծ ստեղծագործությունը, սակայն , նրա ընտանիքն ու հատկապես ՝ որդին է՝ Լեոն: Լեոն բացառիկ երաժշտական տաղանդ ունի. կարողանում է երգել, նաև դհոլ է նվագում:

Հանդիսատեսին զարմացրեց հատկապես Հռիփսիմե Հակոբյանի հետ բեմ բարձրացած Լեոյի կատարումը, որն այնքան պարզ էր ու անկեղծ , որ դահլիճում բոլորը աչքերն էին սրբում: Մարտին Մկրտչյանը հավանաբար ոչ հեռու ապագայում զուգերգեր կներկայացնի փոքրիկ տաղանդի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!