Երգիչ Սարոն Youtube-ի կողմից մրցանակի է արժանացել. լուսանկարներ

Երգիչ Սարոն ուրախ լուր հայտնեց իր հետևորդներին.պարզվում է՝ նա մրցանակ է ստացել համացանցի ամենակարևոր  հարթակից ՝Յութուբից, որտեղ երգիչը պարբերաբար հրապարակում է իր երգերը, կատարումները:

<<Յութուբի ստեղծողի>> մրցանակին քչերը կարող են արժանանալ, իսկ Սարոն այդ բախտավորներից է : Սարոն լուսանկար է հրապարակել ՝ձեռքին մրցանակը:

Երգիչը նշում է , որ իր աշխատանքը նաև Յութուբը գնահատեց, ինչին ի պատասխան հետևորդները բազում շնորհավորական խոսքեր են հղել նրան: Բոլորն էլ կարծում են, որ Սարոն արժանացել է այդ մրցանակաին՝ ի շնորհիվ իր աշխատասիրության ու տաղանդի:

Նրան մաղթում են նորանոր այդպիսի մրցանակներ: Սարոն սակայն ակտիվ է ոչ միայնՅութուբում, այլև Ինստագրամում, հատկապես այս օրերին երգիչը թույլ չի տալիս , որ իր համակիրները կարոտեն իրեն կամ ձանձրանան:

Ուղիղ տեսակապերի ու եթերների միջոցով նա լցնում է համացանցը իր հումորով, քաղցր զրույցներով, երգերով:

Այն ամենը , ինչ երգիչն է ձեռնարկում, միշտ հաջողությամբ է պսակվում , և դրա պատճառը ժողովուրդն էլի նրա անկեղծության մեջ է փնտրում:

Անկեղծությունն ամեն արվեստագետի կարևոր հատկանիշն է :

Понравилась статья? Поделиться с друзьями: