Երգիչ Սարոյի ավագ դուստրը գնում է հոր հետքերով

Պանդեմիայի ընթացքում շատ դերասաններ անցան օն-լայն ռեժիմի ու սկսեցին պրպտել տարբերակներ կապը չկորցնելու իրենց հանդիսատեսի հետ։ Սարո Թովմասյանը որոշեց ուղիղ եթերներ ունենալ,որոնց ժամանակ հնարավորություն կտա իր հետևորդներին երգելու և ցուցադրելու իրենց շնորհները։

Զավեշտալի եթեր եղավ մեկ օր,երբ Սարոյին միացավ,որպես հետևորդ նրա դուստրը՝ Վիկան։ Վիկան ասաց,որ ուզում է երգել։ Երգեց հայտնի ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ սերիալի bella chiao երգը,որը զարմացրեց նույնիսկ Սարոյին,քանի որ շատ անսպասելի էր։ Այնուհետև Վիկան հայտարարեց,որ պատրաստ է նաև ռուսերեն երգել։

Երեխան այնքան անմիջական ու անկեղծ էր,որ հետևորդները խնդրեցին Սարոյին հաճախ տեղադրել Վիկայի հետ հոլովակներ։ Մինչ այդ Սարոն խուսափում էր ներկայացնել իր ընտանիքին և գուցե դա անում էր,որպեսզի պահպանի իր անձնական կյանքի գաղտնիությունը։ Սակայն Վիկան կոտրեց այդ մոտեցումը։

Աղջիկը արդեն իր էջը ունի,որտեղ քույրիկի հետ միասին նկարներ է տեղադրում ու նաև երգում է և իր երգերը ևս տեղադրում է։ Սարոն ասում է,որ Վիկային զգուշացրել է․ որ մինչ ինթագրամում փոստ անելը,անպայման իրեն ասի։ Հայր ու աղջիկ պայմանավորվել են։

Понравилась статья? Поделиться с друзьями: