Երգեր, որոնք տրամադրություն են բարձրացնում

Ամռանը ցանկանում ես անդադար ժպտալ ու ծիծաղել։ Իսկ ինչու՞ ոչ։ Չէ՞ որ արեգակն է փայլում, անամպ երկին է, շոգ եղանակ է։ Տապի առումով միգուցե չափազանցրեցինք, բայց այնուամենայնիվ․․․ Ահա և մի քանի երգ, որոնք կբարձրացնեն Ձեր տրամադրությունը։

Եթե չեք լսել Draft Punk-ի To The Moon and Black-ը, անպայման լսեք։ Անգամ ամենամռայլ օրերին կարող է տրամադրություն բարձրացնել։

Հիասքանչ Jamiroquai-ն՝ ոչ պակաս հիասքանչ Հայդի Քլունի հետ։ Երգն արդեն 17 տարեկան է։ Ամեն ինչ շատ լավ է։

Իսկ Capital Cities խմբի ահա այս երգը փորձեք կատարել կամ լսել մայրուղում։ Այո՛, թող տարօրինակ չհնչի, բայց փորձեք։ Երգը կոչվում է Safe and Sound։

Այս երգն իդեալական է տարվա ցանկացած եղանակին։

Սիրելի Էնն Լենոքսի Eurythmics երգը կատարյալ է։

Բրունո Մարսը ֆանկի հետ լավ հարաբերություններ ունի։ Իսկ ֆանկը երաժշտական ոճ է, որի պարագայում տխրել չի կարելի։

Սկսե՛ք օրը ժպիտով՝ Մաքլեմորի և Ռայան Լուիսի հետ։

Ցանկանու՞մ եք այնպես վախեցնել հարևաններին, որ նրանց թվա, թե գնչուներ են Ձեզ հյուր եկել, խնդրեմ։

Օրը ժպիտով ավարտելու համար վայելե՛ք Aqua de beber կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: