«Երբ վերադառնամ, Մոնթե ենք ունենալու»․ կնոջը ժպիտով հրաժեշտ տվեց ու գնաց, բայց չվերադարձավ․․․․Մոնթեն էլ չծնվեց․․․

Հայոց աշխարհի ճակատագիրն այնպես դասավորվեց, որ ի սկզբանե տարածքը հաստատվեց մի այնպիսի վայրում, որտեղ ապրելու և ուղղակի գոյություն ունենալու համար մշտապես պայքար է պետք։ Եվ այդ ինչքան ուժ ու կորով ունի այս ազգը, որ չի հոգնում ու դադարում իր գոյամարտը։

Դարեր ի վեր խաղաղությունը հեշտ չի տրվել հայ ազգին։ Խաղաղության համար մշտապես ընկել են ազգի որդիները։ Մեր հերոսներն անհաշիվ են։ Այսօր ցանկանում ենք ներկայացնել անմահացած հերոս Տիգրան Զաքարյանի մասին։ Տիգրանը ծնվել է 1988 թ․։ Արցախյան վերջին պատերազմը նրա երկրորդ պատերազմն էր։

Մեկնելուց առաջ կնոջն ասել է․ «Երբ վերադառնամ, Մոնթե ենք ունենալու»։ Կյանքով լեցուն, անսահման բարի այս երիտասարդը չի պարտվել, պարտվել է քաղաքականությունը, բայց ոչ երբեք հայ զինվորը։

Բոլոր անմահացած հերոսներին մենք բոլորս կանգուն հայրենիք ենք պարտք։ Հադրութի համար մղվող պայքարում Տիգրանը մինչև վերջին շունչը պայքարել է՝ փրկելով շատերի կյանքը։ Կրկնակի վիրավորում ուներ, սակայն մեկ վայրկյան անգամ մարտի դաշտը չի լքել։

Սակայն, ցավոք սրտի, 3-րդ վիրավորումը մահացու եղավ։ Կնոջը ժպիտով հրաժեշտ տվեց ու գնաց, բայց չվերադարձավ ու Մոնթեն էլ չծնվեց․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!