Երբ Կարեն Դեմիրճյանին հարցրին, թե ինչո՞ւ չի խոսում, չի արտահայտվում, շշմելու պատասխան տվեց․․․

Երեկ՝ ապրիլի տասնյոթին, Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն էր։ Սիրված քաղաքական գործչի երկնային ծննդի առիթով հազարավոր օգտատերեր, հանրային մի շարք դեմքեր շնորհավորական գրառումներով հանդես եկան և իրենց սրտի խոսքը ասացին։

Հազվադեպ է պատահում, որ քաղաքական գործչին այսչափ սիրի հանրությունը։ Կարեն Դեմիրճյանն այն հայրենասեր քաղաքական գործիչն էր, ում իսկապես սիրում են։

Հաղորդավարի, դերասանուհի Զառա Արամյանը գրառմամբ է հանդես եկել և նշանավորել օրը։ Զառայի հայրը և Կարեն Դեմիրճյանը ընկերներ են եղել։

Զառա Արամյանը գրել է․ «Ինչքա՜ն լավ ընկերներ էին հայրիկիս հետ… ինչքա՜ն շատ լավ գործեր արեցին միասին… ինչքա՜ն շատ բան ես սովորեցի իրենից…

Կարեն Դեմիրճյանին անձնապես ճանաչածները այլ մոտեցումներ ունեն կյանքի նկատմամբ։ Օրինակ, ես միշտ հիշում եմ իր խոսքերը, երբ հարցրեցին, թե ինչո՞ւ չի խոսում, չի արտահայտվում…

Շշմելու պատասխան տվեց, ասաց, որ երբեմն լռելը ավելի և՛ դժվար է, և՛ ավելի խոսուն… Երկնային ծնունդդ շնորհավոր, մեծատառով Հայորդի…»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!