Երբ գա նոր իշխանություն, մի քանի օրվա մեջ հնարավոր կլինի բերել գերիներին. Արթուր Վանեցյան

Հերթական անգամ զրույց ունենալով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ Արթուր Վանեցյանը ավելի հստակեցրել է իր ասելիքը, որը վերաբերում է գերիների հարցին։ Նա ասում է, որ այս իշխանությունների կնքած ամոթալի պայմանագիրը թույլ չի տալիս լուծել այդ հարցը։

Մինչդեռ, ըստ Վանեցյանի, նոր ղեկավարությունը կարող է ավելի բարենպաստ դիրքերից երկխոսության մեջ մտնել Ալիևի հետ՝ գերիների հարցին լուծում տալով, ինչին կնպաստեն նաև իրենց ունեցած անձնական կապերը։

Ա․ Վանեցյանը նաև անդրադարձել է ֆեյք էջի վարման մեծ մեղադրվող Ա․ Սաղաթելյանի գործին։ Նա ասում է, որ ֆեյքերի գործը կարելի է բացահայտել հենց ֆեյսբուքի գրասենյակ դատական համապատասխան փաստաթուղթ ուղարկելով, ինչի հիմքով էլ ֆեյսբուքի գրասենյակից կտրամադրեն անհրաժեշտ տեղեկությունը։

Մինչդեռ ներկայումս դա չի արվում, քանի որ, ըստ Վանեցյանի, ներկայիս ղեկավարությունը փորձում է նման կերպ հանրությանը վախեցնել, որ մարդիկ ղեկավարության հասցեին քննդատական հրապարակումներ չանեն։

Ա․ Վանեցյանի խոսքն ամբողջությամբ՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: