«Երբ ասում եմ անասուն՝ կողքից ասում են՝ ինչո՞ւ ես ասում՝ անասուն, ա՛յ անասուն, էդ ո՞ր զինվորի մասին ես խոսում․․․»․ Սերժ Սարգսյան․ տեսանյութ

Նախընտրական արշավի ակտիվ թեկնածուներից մեկն էլ Սերժ Սարգսյանն է։ Նա երեկ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի այն ելույթին, որտեղ վերջինս հայտարարել էր, թե զինվորը ճանկռոտելով  վազում էր կոնֆետի ետևից։

Իր ելույթում Սերժ Սարգսյանը բարկացավ և նշեց, որ այդ զինվորը, ում մասին խոսում է Փաշինյանը, երեսուն տարի ադրբեջանցիներին ծնկի բերած պահեց։ «Երբ ասում եմ անասուն՝ կողքից ասում են՝ ինչո՞ւ ես ասում՝ անասուն։ Ա՛յ անասուն, էդ ո՞ր զինվորի մասին ես խոսում․․․»,- հնչեցրել է ՀՀ երրորդ նախագահը։

Այնուհետև շարունակելով խոսքը՝ ասել է, որ հայոց բանակը երեսուն տարի կարողացել է տարածաշրջանում լինել մարտունակ բանակ՝ քիչ սնվելով բյուջեից և զինվելով դաշնակից պետության կողմից։


Ապա ցուցադրել է լուսանկարներ և ընդգծել, որ պատերազմից անցել է ութ ամիս, սակայն զինվորի համար որևէ պայման չկա ստեղծված։

 

 

Պայման, որը կբարձրացնի զինվորի մարտունակությունը։ Առավել մանրամասն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!