Եվրատեսիլում Հայաստանի մասնակցությունը բոլոր ժամանակներում․ ուշագրավ տեսանյութ

Տարիներ շարունակ եվրատեսիլյան համերգը ամենսպասված, ամենաժամանցային երաժշտական մրցույթն է, որ կայանում է տարին մեկ անգամ։

Եվ երկիրը, որտեղ պետք է կայանա մրցութային մեծ համերգը, հյուրընկալում է մարդկանց տարբեր երկրներից և նրանց առաջ ներկայանում իր երկրի մշակույթով, ավանդույթներով, իսկ բեմից իրենց ելույթներով են հանդես գալիս տարբեր երրների մասնակիցները և մեկը մյուսից գեղեցիկ համարներ ներկայացնում։

Գնահատվում են ոչ միայն կատարումները, այլև շոու ներկայացումները։ Վերջին տասը տարիների ընթացքում այս միջազգային մրցույթից անմասն չի մնում նաև Հայաստանը։ Հայստանի մասնակիցները իրենց հրաշալի երգերով հանդես են եկել միջազգային բեմերից և Հայաստանի անունը բարձր պահել։

Հիշեցնենք, որ այս տարի ՀՀ-ն եվրատեիլյան համերգին կներկայացնի երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Բրյունետը։

Իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել Հայաստանի բոլոր մասնակիցների ելույթներից ուշագրավ հատվածներ, վայելել կատարումները և կատարել սեփական վերլուծությունները։ Ուշագրավ տեսանյութը ներկայացված է վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: