Ես 10 տարեկան եմ և ամուսնալուծված եմ․ ի՞նչ ազդեցություն է թողել Ալի Նուջուդի պատմությունը Եմենի հասարակության շրջանում

Աղջնակի մասին գիրքը, որը կարողացել է վերջ տալ հարկադրված վաղ ամուսնությանը, բեսթսելեր է դարձել շատ երկրներում՝ 2008-ին Ալի Նուջուդին «Աշխարհի կին» մրցանակի արժանացնելով։

9-ամյա Նուջուդին ամուսնացրել են իրենից 3 անգամ մեծ մարդու հետ։ Առավել հստակ՝ ստրկության վաճառել։

Չնայած որ աղջկա հայրը փեսացուի հետ պայմանավորվածություն ուներ՝ ամուսինը Նուջուդի հետ սեռական կյանքով է ապրել։ Երկու ամիս անց աղջիկը փախել է ամուսնու տնից և դատարան դիմել՝ ամուսնալուծության համար։

Ռիսկային գործով զբաղվել է փաստաբան Շադե Նասերը, որը Նուջուդի նախկին ամուսնուն 200 դոլար փոխհատուցում է վճարել։

Հոր հետ այդպես էլ հարաբերությունները վերականգնել չկարողանալով՝ 2013-ին Ալի Նուջուդը հեռացել է տնից։ Այժմ նրա մասին տեղեկությունները հակասական են։

Տեղեկություն կա, որ նա փոխել անունը, կրկին ամուսնացել, երկու երեխա ունի և թոքախտի դեմ բուժման նպատակով Սաուդյան Արաբիա է մեկնել։

Իսկ Եմենում շարունակում են ամուսնացնել աղջնակներին։ Նրանք կրթություն չեն ստանում, միայն երեխաներ են լույս աշխարհ բերում, որոնք կրկնում են մայրերի ճակատագիրը՝ վաղ ամուսնություն, աղքատություն, սեռական կյանքի պարտադրանք։

Ակնհայտ է, որ ամուսնալուծությունը խնդրի լուծում չէ։ ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունն առաջարկում է հիմանդրամներ հիմնել, որոնք կօգնեն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։

Ցավոք, այդ կազմակերպությունն ամեն երկրում չէ, որ գործում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: