Ես և կինս բաժանվեցինք․․․ Նիկոլայ Եղիազարյանը ընտանիքի, 2-րդ երեխայի, հոր կորստի մասին․ անչափ էմոցիոնալ զրույց

Ամալյա Հովհաննիսյանի հետ զրույց է ունեցել դերասան Նիկոլայ Եղիազարյանը։ Զրույցն անչափ հուզիչ, էմոցիոնալ է ստացվել։

Դերասանը խոսել է ընտանեկան խնդիրների մասին, կնոջ հետ բաժանման և հոր մահվան մասին։ Հայրիկի մահվան տխուր դեպքի մասին խոսելիս՝ նկատելի էր դերասանի մեծ հուզմունքը։ Վերջին շրջանում դերասանն էկրաններին գրեթե չի երևում, առաջարկներ չէր լինում։

Այս մասին Նիկոլայը պատմում է, որ բավականին դժվար էր դա ու ծանր, սակայն չի կոտրվել, քանի որ այդպիսի տեսակ չի․ ունի սկզբունքներ և կերտած ճանապարհ, ուղի։ Այլ աշխատանքի մեջ Նիկոլայն իրեն չի պատկերացնում, դերասանական կարիերան իրենն է։

Նրան շատ ոգևորում է այն հանգամանքը, որ փողոցում անծանոթ մարդկիկ մոտենում են և հետաքրքրվում, թե ինչո՞ւ չի երևում էկրաններին։ Այս իրավիճակը և՛ ուրախալի է եղել դերասանի համար, և՛ ցավալի։ Սակայն չի մեղադրում ոչ ոքի։

Նիկոլայ Եղիազարյանի անչափ հետաքրքիր զրույցն ամբողջությամբ դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: