Ես և՛ բնակարան եմ ստացել և՛ մեքենաներ,բայց ես առաջ մեդալն եմ բերել,նոր նվերներ եմ ստացել

Արսեն Ջուլֆալակյանը անդրադարձել է սպորտային և քաղաքական կյանքին։ Արսենն ասել է, որ մասնագիտությամբ պատմաբան ու միջազգայանգետ է,որը քչերը գիտեն։

Դյուրին չէ զբաղվել քաղաքականությամբ,բայց գիտելիքն է կարևոր ու պրոֆեսիոնալիզմը։ Իրեն միշտ քաղաքականությունը հետաքրքրել է,դրա համար է ընտրել միջազգայնագետի մասագիտությունը։ Նա համարում է,որ հեղափոխությունը նպաստավոր է ու իրեն մոտիվացրել է։

Ջուլֆալակյանը նշել է,որ քննարկում կա բանակի մարզական ակումբի վերաբերյալ էլ և շուտով նորություն կլինի։ Խոսելով սպորտային ուղու մասին, նշել է՝ իր տանջանքով է վաստակել իր ամեն լուման։
Չկա անհատ,որին պարտք եմ, ես վճարել եմ բոլոր իմ ստացած նվերների համար՝ մեդալով։ Ես և բնակարան եմ ստացել և մեքենաներ,բայց ես առաջ մեդալն եմ բերել,նոր նվեր եմ ստացել։

Հ․Ա․․Օ․Կ տնօրեն Գագիկ Ծառուկյանը որոշել է երկրորդ տեղին տալ բնակարան,դա բարեգործություն չի,դա իմ վաստակն է։ Ես չգիտեմ։ Հ․Ա․Օ․Կ նախագահն ինչքան է իր անձնական բյուջեից տրամադրում տվյալ բյուջե։ Այնտեղ կան շատ սպոնսորներ նաև դրսից ու դա իմ գործն էլ չէ,ես մարզիկ եմ,որը մեդալներ է բերել։

Понравилась статья? Поделиться с друзьями: