Ես ու պապան միշտ կողքիդ ենք․․․ Մենուայի կինը դստեր համար գեղեցիկ տարեդարձ է կազմակերպել․ հերոսի կնոջ հուզիչ գրառումը

Անմահ հերոս Մենուա Հովհաննիսյանին ճանաչում են բոլորը։ Մենուան այն կապուտաչյա հերոսն է, ով հայրենիքի համար ոչինչ չխնայեց։ Այսօր նրա երկու զավակներին մեծացնում է կինը՝ Տաթևը։

Իսկ ինքը նրանց հսկում է վերևից։ Օրերս Մենուայի դստեր՝ Արինայի տարեդարձն էր։ Փոքրիկ գեղեցկուհին արդեն վեց տարեկան է։ Մայրը երեխաների համար ոչինչ չի խնայում։

Արինայի համար Տաթևը գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել և նշանավորել գեղեցկուհի դստեր օրը։ Օրվա կադրերով նա կիսվել է սոցտիրույթում, որոնց կից գրել է․ «Մե՛ն, արդեն 6 տարեկան ա մեր աղջիկը։ Ինչքա՜ն հիացմունքով էիր նայում Արինին, ո՜նց էիր խանդում, որ թիթիզ շորեր էր հագնում, ասում էիր՝ ինքը իմ տղեն ա, տենց մի հագցրու։

Հետո էլ ասում՝ մեկ ա ամենասիրունը իմ աղջիկն ա… Ծնունդդ շնորհավոր, իմ աղջի՛կ։ Իմ հեքիաթ աղջիկ, թող որ բոլոր երազանքներդ իրականանան, որ միշտ երջանիկ լինես ու միշտ փայլես:

Ես ու պապան քեզ շատ ենք սիրում ու միշտ կողքիդ ենք»։ Շնորհավորում ենք փոքրիկ հրաշքին և առողջ ու խաղաղ մանկություն մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: