«Ես ունեմ շատ ու շատ վարկեր , բանկերից արդեն նաև զանգահարում են» . Զառա Արամյանի անկեղծ զրույցը

Սիրված դերասան և հաղորդավարուհի Զառա Արամյանը հայտնի է որպես բարեսիրտ ու ժպտադեմ անձնավորություն, ում հանրությունը նաև «Համով Զառա» է կոչում: Yerevan.online- ի հետ  անկեղծ հարցազրույցի ընթացքում , դերասանուհին պատմել է նաև իր կյանքում առկա դժվարությունների մասին:

Զառա Արամյանը խոսել է նաև իր ֆինանսական խնդիրների մասին՝ նշելով, որ ինքն այս օրերին բանկերից ոչ միայն ծանուցագրեր է ստանում, այլև արդեն զանգում են իրեն: Սակայն դերասանուհին երբեք և ոչ մի վայրկյան չի կորցնում իր լավատեսությունը և որ ամենակարևորն է ՝ բարությունը:

Արամյանը կարծում է , որ ամենևին էլ բարդ չէ բարի լինել և բոլորին է կոչ անում բարի լինել: Հայ ազգը պահում է հավատքը առ Աստված նաև տղամարդու ու կնոջ միջև ճիշտ հարաբերությունները , նշում է սիրված դերասանուհին:

Զառա Արամյանը չի վարանում խոստովանել, որ իրեն կարծես թե հաջողվել է համատեղ երջանիկ կյանքի բանալին գտնել,նա մեջբերում է  իր ամուսնու խոսքերն այն մասին, որ ընտանեկան կյանքը կրակի , օջախի է նման, այն պետք է միշտ վառ պահել, որովհետև եթե մարեց կրակը, այն հետո չես կարող վառել:

Понравилась статья? Поделиться с друзьями: