Ես էլ եմ շատ ուզում, որ դու զինվոր դառնաս․․․ Քրիստինե Պեպելյանի և որդու զվարճալի, բայց և ուշագրավ զրույցը․ տեսանյութ

Քրիստինե Պեպելյանը, ով հաստատվել է Ամերիկայում և այնտեղ է դաստիարակում ու մեծացնում իր միակ զավակին՝ Արեգին, ուղղակի հպարտանում է նրանով և մշտապես հայտնում իր անսահման մեծ սիրո մասին։

Արեգը շատ խելացի երեխա է և այդ մասին նրա երգչուհի մայրիկի հետևորդներն արդեն հասցրել են հասկանալ։ Արեգը դարձել է նրանց սիրելին։ Քրիստինեի երկրպագուներն անհամբերությամբ են սպասում Արեգի մասնակցությամբ նոր հրապարակումներին։

Իսկ Արեգը մշտապես փայլում է իր խելացի խոսքով։ Այս անգամ Քրիստինեն որդու հետ համատեղ հերթական հոլովակն է հանրայնացրել, որտեղ Արեգը մայրիկի վերարկուի գոտին կապել է գլխին։

Քրիստինեի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նա որոշեց կապել գոտին գլխին, Արեգը պատասխանել է, որ շատ է ցանկանում զինվոր դառնալ։ Իր խոսքում երգչուհին նույնպես նշում է, որ ինքը նույնպես շատ է ուզում, որ որդին զինվոր դառնա։

Մոր և որդու զրույցը որքան էլ հումորային ու զվարճալի է, միևնույն պահին բավականաչափ ուշագրավ է։ Ան առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: