«Ես երջանիկ մայր եմ, որ հենց դու ես իմ տղան․․․»․ Թագուհի Օհանյանը որդու հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել նրան ծննդյան առիթով

Ամերիկաբնակ Թագուհի Օհանյանը բարեգործական ակտիվ գործունեություն ունի։ Հանրային շրջանակներոում ճանաչում ստացավ հենց այդ գործունեության արդյունքում։

Նա հիմնականում կանգնում է վիրավոր և զոհված զինվորների, նրանց ընտանիքների կողքին։ Այսօր Թագուհու որդու ծննդյան օրն է և նա գեղեցիկ հրապարակմամբ է հանդես եկել։

Հանրայնացրել է լուսանկար, որտեղ ներկայացել է որդու հետ։ Կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, տղե՛ս, իմ թև ու թիկունք, Աստծուց տրված օրհնություն, իմ կյանքի ամենամեծ սեր, իմ ամեն օրվա ավետիս, իմ Ավո։

Երջանիկ մայր եմ, որ դու ես իմ տղան, ընկերը, աշխարհը աշխարհում։ Թող քո ուղին միշտ քեզ նման լուսավոր լինի, ամեն օրդ լցված լինի երջանկությամբ, սիրով։

Հասնես երազանքներիդ։ Մայրական օրհնանքը և սերը միշտ քեզ հետ են կյանքիդ բոլոր օրերում։ Քեզ բարի տարեդարձ բալես»։ Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանել են Թագուհու հրապարակումը, շնորհավորել նրա որդուն և հանդես եկել ջերմ մաղթանքներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: