Ես այս անգամ անուններ չեմ տա, արդեն չորրորդ անգամ եք մեր մոտ ուղարկում․․․

Կարեն Արայանը ուշագրավ մի գրառում է կատարել, որտեղ նա մասնավորապես գրել է․ «Հստակ իմանալով կուսակցություններն ու անհատներին՝ ես այս անգամ անուններ չեմ տա, սակայն ուզում եմ իրենց շատ խելացի երևակայած տհասներին զգուշացնել, որ ես լիովին տեղյակ եմ իմ մասին տեղեկություններ հավաքելու ձեր բոլոր փորձերի մասին: Ինձ մոտ խոսք քաշողներ ուղարկելուց շատ մանրակրկիտ ընտրեք տվյալ անձանց:

Արդեն չորրորդ անգամ եք մեր մոտ ուղարկում առաջին 5 րոպեյի տեքստը անգիր արած դեբիլների: 5 րոպե հետո դրանց ծրագիրը կախում է: Չորսից էլ շատ աննկատ եղանակով մենք ստացել ենք ձեր անունները: Անկեղծ եմ ասում՝ ձեր մասին մեր կարծիքը բարձր էր, բայց ձեր այս վերջին քայլերից հետո մենք հասկացանք, որ դուք պարզապես շարքային խաբեբաներ եք, ովքեր հազարավոր մարդկանց խաբելով՝ տանում են անհայտ և անհասկանալի ճանապարհով դեպի ձեր ստերի վրա կառուցած ապագա:

Մի թերագնահատեք նրանց, ովքեր կյանքում ավելի շատ բան են տեսել, քան դուք բոլորդ միասին վերցված: Ես չեմ կարող հանդուրժել նման պահվածքը և դա համարում եմ քաղաքական էթիկայի կանոնների ակնհայտ խախտում: Ձեր ոճով քաղաքականություն վարողների շնորհիվ է, որ մարդիկ քաղաքականությունն անվանում են պnռնկություն:

Ես միշտ եմ ասում, որ քաղաքականությունը միայն այն դեպքում է պnռնկություն, երբ դրանով զբաղվում են պnռնիկները: Կոչ եմ անում անհապաղ հրաժարվել նման մարտավարությունից։ Դա պրոֆեսիոնալ չէ։ Բան ունեք ասելու կամ հարց ունեք ինձ ուղղելու, ես ոչ մեկի հետ ուղիղ հարց ու պատասխանից չեմ խուսափում, ես ձեր նման չեմ:

Առաջարկեք ուղիղ հարց և պատասխան կամ քննարկում և ես կհամաձայնեմ: Հակառակ դեպքում ստիպված կլինեմ ձեր և ձեր ուղարկած դեբիլների անունները հանրայնացնելով՝ ժողովրդին ներկայացնել ձեր էժանագին, խաբեբա, հակահայ և հայրենասեր խաղալու տակ թաքնված ձեր դրամապաշտ լինելու փաստերը: Հուսամ ձեր ուղեղին կհասնի այս հաղորդագրությունը և այլևս կիմանաք ոինչ աստճանի է ձեր խելացիությունը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: