«Ես ահավոր տանել չեմ կարողանում, երբ ինձ․․․ ես պարզապես հեռու եմ մնում նման մարդկանցից…»․ Ալեքսանդր Բաբասյան

Ալեքսանդր Բաբասյանը ուշագրավ հրապարակմամբ է հանդես եկել: Նա անկեղծ մտքեր էարտահայտել և խոստովանել է՝ ինչպիսի մարդկանց է ատում և անմիջապես դադարեցնում շփումները այդօրինակ անձանց հետ կամ տալիս իրենց պատասխանը։

Դերասանը նշում է՝ տանել չի կարողանում սուտը, երբ նայում են աչքերին, ասում մի բան և մեջքի ետևում կատարում այլ բան։ Դերասանը հավելել է՝ անտանելի է կեղծ ժպիտով դավաճանությունը, որը հենց նույն րոպեին ուրիշ մեկին հավատարմության երդում է տալիս, ինչպես նաև անտանելի են նույն րոպեին մոռացության տրվող խոստումները։

«Երբ թիկունքից հարվածում են, այսքանից հետո ինձ ինչ-որ բանում մեղադրում… Տանել չեմ կարողանում, երբ տպավորություն գործելու համար գեղեցիկ խոսքեր են շռայլում. դրանք ահավոր կեղծ են…

Պարզապես հեռու եմ մնում նման մարդկանցից…»,- գրել է Ալեքսանդրը։ Մեկնաբանություններում դերասանի հետևորդները համաձայնել են գրառման հետ և նշել՝ այդ խոսքերն ասես սրտից բխած լինեն,

այնուհետև շտապել են հետաքրքրվել՝ արդյո՞ք դերարասանի կյանքում լուրջ իրադարձություններ են կատարվել, թե ոչ, որոնց դերասանը որևիցե անդրադարձ դեռևս չի կատարել։

Понравилась статья? Поделиться с друзьями: