Եռաշերտ տրյուֆելե թխվածք՝ առանց ջեռոցում եփելու

Այս մեգաշոկոլադե եռաշերտ տրյուֆելով թխվածքը՝ առանց եփվելու, բայց շաքարավազե հիմքով, պարզապես հալչում է բերանում։

Բաղադրիչներ՝ շաքարավազե հումքի համար․

մանրացված շաքարավազե թխվածքաբլիթ՝ 1․5 բաժակ,

սերուցքային կարագ՝ 110գ․։

Առաջին մեգաշոկոլադե շերտի համար հարկավոր է՝

180գ․ սև շոկոլադ,

35 տոկոս յուղայնությամբ 2-3 բաժակ սերուցք։

Գետնանուշե շերտի համար անհրաժեշտ է՝

100գ․ մուգ շոկոլադ,

170գ․ գետնանուշի մածուկ,

1․5 բաժակ 35 տոկոս յուղայնությամբ սերուցք,

0․5 թ/գ վանիլե թուրմ։

Զարդարելիս պետք չէ մոռանալ հարած սերուցքի մասին։

Նախ պետք է պատրաստել շաքարավազե հիմքը։ Հալեցված սերուցքային կարագը խառնել թխբվածքաբլիթի փշուրների հետ և լցնել համապատասխան տարաներում։ Դրանք պահել սառնարանում։

Շոկոլադե հիմքը պատրաստելու համար շոկոլադը պետք է մանր կտորների բաժանել, եռացնել սերուցքը, հետո այն լցնել շոկոլադի վրա։ Խառնել այնքան՝ մինչև խառնուրդը վերածվի միատարր զանգվածի։ Թողնել մի փոքր սառչի։ Շոկոլադե զանգվածը լցնել թխվածքաբլիթե հիմքի վրա և 30 րոպե պահել սառցախցիկում։

Գետնանուշե հիմքի համար պետք է պատրաստել ջրային գոլորշի։ Խառնել սերուցքը շոկոլադի կտորների  և գետնանուշի մածուկի հետ։ Այդ կաթսան դնել ջրային գոլորշու վրա և անդադար խառնելով՝ խառնուրդը միատարր զանգավծի վերածել։ Թողնել կրեմը լավ սառչի։

Մեկ բաժալ սերուցքը հարել հարիչով և զգուշորեն լցնել գետնանուշե զանգվածի վրա։

Գետնանուշե զանգվածը դնել շոկոլադե շերտին և մի քանի ժամ պահել սառնարանում։ Ցանկալի է թողնել ամբողջ գիշեր։

Մատուցելուց առաջ թխվածքը զարդարել սերուցքով և քերած շոկոլադով։

Понравилась статья? Поделиться с друзьями: