ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյան․սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար,դիմակը կարող է վտանգավոր լինել

Արմեն Մուրադյանը նշել է,որ իֆեկցիոնիստների լեզվով ասած կառավարելի են այն վարակները, որոնց կամ դեղը կա պատվաստանյութը։

Ավելի լուրջ փոփոխությունների կարիք առողջապահությունում դեռ չկա,որովհետև դեռ թվերով չենք խոսում,խոսում ենք հուզական։ Դիմակների հարցում պետք է խորը անդրադարձ,տեսակետները փոխվում են աշխարհում։ Դիմակների հարցը առաջնային չի,երբեմն անլուրջ է, որովհետև կրում են մեծ մասը, բայց չեն փոխում հաճախ,երևում է սխալ են կրում։

Արդյունավետ են իհարկե, բայց բաց տարածքների դեպքում անիմաստ է,եթե մարդ չկա,թեպետ ես ենթարկվում եմ։ Դիմակ դնելը դժվարաշնչության ունեցողների համար կարող է խնդիր լինել ու այդ մարդիկ պետք է ըմբուռնումով մոտենան ու մեկուսացված մնան,եթե չեն կարող դնել։ Դիմակը առանցքային չէ,բուժական մոտեցումներ են կարևոր,բայց կանխարգելումը ևս կարևոր է։

Նա նաև նշել է,որ օրինակ կարելի էր Վրաստանի փորձը ուսումնասիրել ու հասկանալ,որն էր մեր սխալը։ Ինքը համաձայն չէ,որ ժողովրդին մեղադրելը ճիշտ է։ Ավարտվելուն պես պետք է խորը անալիզ անել,հասկանալ,ինչու այսպես եղավ ու այնպես անել հետագայում նման բան չլինի։ Վարակներ միշտ էլ կլինեն,դա անխուսափելի է։

Понравилась статья? Поделиться с друзьями: