Եղբայրը մեկնել է կրտսեր եղբոր մոտ առաջնագիծ․ Հանդիպում հինգ ամիս անց

Չենք շշմում ու ապշում, երբ լսում ենք, որ մի գերդաստանից մի քանի անդամ են գծում։ Հայրը իմանում է կռիվ է, գնում է որդու մոտ, պապը իմանում է կռիվ է գնում է որդու ու թոռան մոտ․․․էսպիսի ենք մենք։

Կանանց մասին էլ խոսք չկա։ Արսեն կամավորականների մեջ են, կամ նեղանում են, որ իրենց չեն տանում։ Գլխավոր նկարում զինվոր Գոռն է, ով ծառայում է։ Գրկել է եղբորը՝ Կարենին, ով եկել է գիծ եղբոր հետ միակուռ կռվելու։ Գոռը հինգ ամիս է, որ ծառայում է ու այդքան չէր տեսել եղբորը։

Գոռի աչքերը լցված են հուզմունքից ու հպարտությունից, որ նույնիսկ այս բարդագույն վայրում ավագ եղբայրն իր թիկունքն է։ Այսպիսի հերոսային ակտերը քսան օրվա մեջ ընտելական են դառնում, քանզի անչափ շատ են, որ մի տեսակ շփոթվում ես, թե որտեղի՞ց այսքան գերուժ մեզ։

Հպարտանալու տղաներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!