Եղբայրական գրկխառանություն․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է որդիների լուսանկարը

38-ամյա հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է նոր լուսանկարներով։ Նա համացանցում իր որդիների լուսանկարն է հրապարակել՝ 3-ամյա Սեյնթի և 2 ամսական Փսալմի։

«Այսօր առավոտյան Սեյնթը խնդրեց ինձ իրեն Փսալմի հետ լուսանկարել»,-մակագրել է աստղը։

Առաջին անգամ կրտսեր երեխայի դեմքը, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, երբ նա մեկ ամսական է եղել։ Դեռևս իր հայտնի մայրիկի Instagram-յան էջում Փսալմը հաճախակի հյուր չի դառնում, սակայն յուրաքանչյուր անգամ նրա՝ այնտեղ հայտնվելը երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրության տեղիք է տալիս։

«Նա այնքան երջանիկ տեսեք ունի։ Տեսե՛ք, թե ինչպես է գրկել իր կրտսեր եղբորը, դա հենց այն է, ինչ նա ցանկանում է»,-լուսանկարը մեկնաբանել է երկրպագուներից մեկը։

«Սեյնթն ավելի է նմանվում Քանյեին, իսկ Փսալմը՝ Չիկագոյին և Քիմին»,-ասվում է մեկ այլ մեկնաբանությունում։

Понравилась статья? Поделиться с друзьями: