Եղավ ամենավատագույն սցենարը․․․Դիմացիր ժողովուրդ ցավին, դիմացիր․ Դիմացիր, որ կարողանաս նորից դուրս գալ այս մթության միջից

Եղավ ամենավատագույն սցենարը, որը երևի մեզանից բոլորի մտքի ծայրով ացնում էր, բայց ինքներս մեզ հերքում էինք ու չէինք հավատում նման ընթացքի։ Այնպիսի դրություն է, որ ոչ մեկնաբանելն է խելքին մոտ, ոչ չմեկնաբանելը, ոչ մեղադրելը, ոչ հակառակը․․․

Չունենք հստակ ինֆո, չունենք պատկերացում գուցե ռեալ վիճակի ու բխող հարցեր․․․բայց ցավոք նաև չունենք այն ինչն փայփայում էինք, այն ինչի համար կյանքն էինք եր տալիս։ Ցավոք, հիմա սկսվում է նոր, դրամատիկ էջ, որը չգիտենք ինչ կբերի, որի մեջ չգիտենք ինչպես ապրենք, որը չիմացությունների ու դառը հիշողությունների շղթա է դառնալու։

Ցավոք, դաժանագույն բան էր սա հայերիս համար, մեր նահատակների համար, մեր հողի համար։ Խելամտությունը պիտի դառնա մեր ուղեկիցը ու հանդարտության ու բանականության հաղթանակը արձանագրվի այս տխուր, անասելի տխուր իրավիճակում։

Դիմացիր ժողովուրդ ցավին, դիմացիր։ Դիմացիր, որ կարողանաս նորից դուրս գալ այս մթության միջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: