«Եթե 1,5 դար շուտ ծնվեի»․ Երեխայի սպասող Սիրուն Մինասը հին պալատական տիկնոջ կերպարում

Սիրուն Մինասը, ով հանրությանը ճանաչելի դարձավ Woman’s Club նախագծից, անչափ սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Հաճելիորեն զարմացնող էր նրա հայերենի այդչափ լավ իմացությունը և իհարկե մեծ էր նրա արտաքինի գործոնը․ նա տարբերվող էր և գեղեցկադեմ։

Սիրուն Մինասն այլևս մասնակցություն չունի հումորային նախագծում, սակայն շարունակում է հետաքրքիր մնալ հանրության շրջանում։ Նրան հետևում են համացանցում և հրապարակումներին դրական արձագանք թողնում։

Սիրուն  Մինասը զբաղվում է պլաստիկ վիրաբուժությամբ և մի քանի անգամ նշել է, որ անսահման սիրում է այն, ինչով զբաղվում է։ Նա մեկ որդի ունի, ով արդեն մեկ տարեկան է, իսկ այժմ էլ սպասում է երկրորդ երեխային։ Նա իր երջանիկ կարգավիճակում արդեն ներկայացրել է մի քանի լուսանկարներ։

Այս անգամ Սիրուն Մինասը  հրապարակել մի գեղեցիկ լուսանկար, որտեղ ինքը կրում է սպիտակ և հին դարերում ապրող պալատական տիկնոջ հագուստ։

Այն շատ սազում է պլաստիկ վիրաբույժին և ընդգծված է հղիությունը։ Նա լուսանկարը մակագրել է․ «Եթե 1,5 դար շուտ ծնվեի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!