«Եթե փախչող լինեի, ապա ադրբեջանցիներն այսօր Ստեփանակերտում թեյ կխմեին» Լիզա Ճաղարյան

Մեղադրյալ Քոչարյան. «Եթե փախչող լինեի, ապա ադրբեջանցիներն այսօր Ստեփանակերտում թեյ կխմեին»։


Հասկացա՞ք, Քոչարյանի համար ձեզ ճղող որոշ «հերոս» արցախցիներ, Արցախի ազատության համար տարիներ շարունակ պայքարած ու պայքարող հայաստանցիներ, Եռաբլուրում ու Արցախի եւ Հայաստանի ողջ տարածքում ննջող հերոսներ, միմիայն Քոչարյանի շնորհիվ է ազատագրվել Արցախը։ Ինքը որ չլիներ, Արցախը հանձնվելու էր։

Հայաստանցիներս արդեն սովոր ենք ուտող-ուրացողներին, ննջեցյալները չեն կարող պատասխանել այս ամբարտավանին, ինձ միայն հետաքրքրում են արցախցի «վիտոները»։

Եթե շարունակելու եք պաշտպանել այս արարածին, ուրեմն միաժամանակ հայտարարեք, որ Արցախյան պատերազմում դուք ոչ թե հերոս եք եղել, այլ մի մեեեեծ ԶՐՈ։
Ուրիշ տարբերակ չկա։

Понравилась статья? Поделиться с друзьями: