«Եթե կարող եք՝ ներեցեք մեզ մեր բոլոր-բոլոր սխալները»․ Վարչապետը հուզվեց ելույթի ժամանակ

Ավարտին մոտեցավ բավականին կարևոր հավաքով հայտնի այս օրը, իսկ օրվա ավարտին տարբեր անհատներ, օգտատերեր ու գործիչներ իրենց կարծիքն ու տեսակետն են հայտնում հանրահավաքի ժամանակ արտահայտված մտքերի, ասելիքների առիթով։

Իր ելույթի ժամանակ, հիշելով մեր բանակի զինվորներին, մեր նահատակ քաջերին ու նրանց ծնողներին, հարազատներին՝ Ն․ Փաշինյանը հուզվեց՝ ներողություն խնդրելով բոլորից իր թույլ տված սխալների համար։ Նա սխալների պատճառ է նշում այն փաստը, որ բավականին սիրված է եղել ժողովրդի կողմից և փորձել է իդեալական արդյունքի հասնել։ Վարչապետը չկարողացավ զսպել հուզմունքը։

Նա հորդորեց միացնել հեռախոսի լույսերը՝ հարգելու մեր անմահացած քաջերի հիշատակը։ Չնայած շատերն արդեն հասցրել են գրել, որ իրենք չեն ներում վարչապետին իր սխալների համար, բայց նրա ելույթի այդ հատվածը մեծ ազդեցիկություն ունի և տարածվում է շատերի կողմից։


Հանրահավաքի նկարագրված հուզիչ հատվածի դրվագը ներկայացնում ենք ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: