Եթե լավ կյանքով ապրեի` ամեն ինչ լավ կլիներ… Լուսինե Կիրակոսյանի մասնակցությամբ վերջին հարցազրույցը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ կյանքից հեռացել է կինոյի և թատրոնի հրաշալի արտիստուհի, տաղանդավոր Լուսինե Կիրակոսյանը։ Նա առողջական խնդիրներ ուներ, որն էլ ի վերջո հանգեցրեց մահվան։

Արդեն տևական ընթացք էր, ինչ դերասանուհին գտնվում էր վերակենդանամցման բաժանմունքում՝ բժիշկների վերահսկողության տակ։

Լուսինե Կիրակոսյանը հրաժեշտ տվեց կյանքին՝ թողնելով հիշողութուններ և կարոտն ամրացրեց հարազատների, ընկերների, կոլեգաների սրտերում։ Այսօր, երբ արտիստուհին այլևս չկա, այնքան հուզիչ է դիտել նրա մասնակցությամբ վերջին խոսքերը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա վերջին հարցազրույցից ուշագրավ և անսահման հուզիչ մի հատված։

Լուսինեն նշել է, որ դժվարին տարիներ է ապրում։ Նա մտահոգություններ ուներ․ նրան հեռացնում էին թատրոնից՝ սիրելի աշխատանքից։ Դերասանուհին ընտանիք չուներ։

Հայտնել էր, որ բոլոր հիվանդությունները նյարդերից են առաջ գալիս և եթե ինքը ապրեր այլ կյանքով՝ ամեն բան նորմալ կլիներ։ Այս մասին մանրամասն դիտեք ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: