Ե՞րբ կսկսի աշխատել տրանսպորտը․ Ավինյանի հայտարարությունը

Կորոնավիրուսյան արհավիրքով պատված մեր հրաշք երկրում շարունակվում է արտակարգ դրությունը։ Պարետ Տիգրան Ավինյանն այսօր որոշ փոփոխություններ է մտցրել՝ թույլատրելով զբոսանքը, սակայն հանրությանը հետաքրքրում է՝ երբ կթույլատրվի տրանսպորտը։

ՔՈԱՖ-ի ուղիղեթերյան ձևաչափում նա պատասխանեց այդ հարցին՝ արձանագրելով՝ տրանսպորտն ամենաբարձր ռիսկայնությամբ ոլորտն է, այդ պատճառով դեռ չի գործելու։ Գրեթե անհնարին է տրանսպորտում պահպանել սոցհեռավորությունն ու այլ սանիտարական հույժ կարևոր կանոնները։ Գործել-չգործելու թեմային անդրադարձ կկատարվի մայիսի կեսերից։

Նա ներողություն խնդրեց բոլորից՝ գիտակցելով՝ տրանսպորտի բացակայությունը մեծ խնդիր է, բայց հենց տրանսպորտում է վարակի տարածման ամենամեծ ռիսկը, ուստի տրանսպորտը կսկսի աշխատել սահմանափակումների վերացման ամենավերջին փուլում։

Ավինյանն իր խոսքում շատերի համար ուրախալի բան նշեց․ մայիսի 4-ից կվերացվեն սպասարկման ոլորտի սահմանափակումները․ կսկսեն աշխատել գեղեցկության սրահներն ու բացօթյա սրճարանները՝ իհարկե, որոշ կանոնների պահպանությամբ, որպեսզի հանկարծ վիճակն աղետի չվերածվի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!