Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը արդեն Օսակայում են․ նրանք վայելում են քաղաքը և համեղ ուտեստներ փորձում

Համաշխարհային առաջնորդների հանդիպումը միշտ էլ նշանակալի իրադարձություն է, նամանավանդ, եթե խոսքը 20 ամենախոշոր երկրի առաջնորդներին է վերաբերում։

Համաշխարհային իրադարձությունները քննարկելու և տարբեր խնդիրների լուծում տալու նպատակով համաշխարհային 20 առաջնորդ կհանդիպեն Ճապոնիայում։ Այդ նշանակալից իրադարձության նախօրեին այնտեղ շրջել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նմանակները՝ համադամ խորտիկներ փորձելով։ Միացյալ Նահանգների և ԿԺԴՀ-ի առաջնորդների նամակները գրավել են անցորդների ուշադրությունը։ Նրանք հաճույքով սելֆիներ են արել ցանկացողների հետ։

Սպիտակ տան իրական ղեկավարը պատրաստվում է գագաթնաժողովին միանալ հունիսի 28-ին։ Այնինչ, Կիմ Չեն Ընին Ճապոնիայում ամենևին չեն սպասում։ Պատճառը պարզ է՝ Հյուսիսային Կորեան «Մեծ քսանյակ»-ի երկրներում ներառված չէ։

Օսակայում արդեն խստացվել են անվտանգության միջոցառումները։ G20 գագաթնաժողովի նախօրեին սահմանափակել են ավտոբուսների երթևեկությունը։ Գնացքի և մետրոյի կայարաններում հակաահաբեկչական միջոցառումների պատճառով արգելել են օգտագործել աղբամանները։

Ի դեպ, համաշխարհային 20 խոշորագույն երկրի ղեկավարների հանդիպումը կկայանա հունիսի 28-29-ին, Սակիսիմա արհեստական կղզում։ Պատմության մեջ այն կլինի 14-րդը և առաջինը, որը կազմակերպվում է Ճապոնիայում։

Понравилась статья? Поделиться с друзьями: