Դոմինիկյան Հանրապետությունում մեղրամսից հետո նորապսակ կինը մահացել է

Յուրաքանչյուր նորապսակ զույգ ցանկանում է հաճելի և յուրօրինակ մեղրամիս անցկացնել։ Ամերիկացի այս զույգը ևս բացառություն չէր։ Սակայն միշտ չէ որ, ամեն ինչ կարող է ընթանալ այնպես, ինչպես ցանկալի է։

Ամերիկուհի Սյուզան Սիմոնոն մեղրամսից վերադառնալուց մեկ ամիս անց մահացել է։ Մեղրամիսը նա ամուսնու հետ անցկացրել է Պունտա Կանում՝ Դոմինիկյան Հանրապետությունում։

Նա վերջին ամսում հանգստավայրի վերջին զոհն է, որը մահացել է տարօրինակ հանգամանքներում։

Դիահերձման ժամանակ նրա թոքերում հեղուկ է հայտնաբերվել։ Նույնպիսին է եղել նաև 43-ամյա Միրանդա Շաուփ-Վերների դիահերձման արդյունքը՝ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից։ Վերջինը մահացել է մարտի 25-ին, սրտի նոպայից, երբ հյուրանոցում ալկոհոլ է օգտագործել։

Մարտի 30-ին մահացել են 63-ամյա Նաթանիել Հոլմսը և 49-ամյա Սինիա Էնն Դեյը։ Նրանց թոքերում ևս հեղուկ է հայտնաբերվել։

«Ես երբեք չէի մեկնի այնտեղ, եթե իմանայի, թե ինչի դա կհանգեցնի»,-ասել է հանգուցյալ Քեյթ Ուիլյամսի ամուսինը։

Չնայած Դոմինիկյան Հանրապետությունում հաճախ են զոհվում ամերիկացի զբոսաշրջիկներ՝ միևնույն է նրանց հոսքը կղզի չի դադարում։ Այսպես, հունիսին ԱՄՆ-ից յոգայի ուսուցչուհին ջրասույզ է եղել այնտեղ՝ դառնալով արևադարձային կղզում մահացած թվով ամերիկացի ութերորդ զբոսաշրջիկը վերջին մի քանի ամսիների ընթացքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: