Դիմակ չկրելու համար ո՞ր դեպքում տուգանք կսահմանվի

Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է՝ երբվանից դիմակ կրելը պարտադիր կլինի։ Մայիսի քսանհիգից դա օրենքով կամրագրվի․ պահանջ կդրվի դիմակների առկայության։ Եթե դիմակներ չկրեն, կտուգանվեն ոստիկանության կողմից։ Բացի այդ, եթե փակ օբյեկտում լինի խախտումը, կտուգանվի նաև օբյեկտը։ Պետք է գիտակցել՝ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակը դեռ չի ավարտվել։

Ավինյանը նշեց՝ դիմակի տակ չի ենթադրվում միայն երեք շերտով բժշկական դիմակները, նաև՝ ինքնաշեն դիմակները, որոնք կարելի է նաև տանը պատրաստել։ Եթե դա էլ հնարավորություն չկա անելու, կարելի է օգտագործել շարֆ, շալ կամ կտոր։

Դա հատկապես կարևոր է առանց ախտանիշների արտահայտման վարակակիր հիվանդների համար։ Նրանք, դիմակ կրելով, չեն վարակի շրջապատին։ Թուլացումներին զուգահեռ՝ հիմա ավելի է խստացվում վերաբերմունքը պաշտպանիչ միջոցների նկատմամբ, հատկապես նրանց, ում ցուցված է ինքնամեկուսացումը։

Մինչ այս եղել են դեպքեր, որ նման մարդիկ խախտել են կանոնները՝ վարակելով շրջապատին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!