Դե եթե տղավարի, ուրեմն վիշտն էլ պետք է տարվի տղավարի. եթե դա տղավարի տարվեր, սա չէր լինի…

Աշոտ Փաշինյանի шռևանգման շուրջ քննարկումներն ու քննադատությունները շարունակվում են։ Դեպքերը զարգանում են և փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները նույնպես զարգանում։ Այս իրադարձությանն է անդրադարձել նաև Ստյոպա Սաֆարյանը։

Նա գրում է․ «Սգակիր մոր վշտի հետևում ու ձեռքերով «տղավարի զրուցելու» կռուտիտով անմեղ տղային шռևանգում են, վտանգ ստեղծում նրա կյանքի համար, հետո «տղավարի» ամոթանք տալիս, որ զոհն իրավապահներին է դիմել, «գործ տվել» նшհատակված տղու «տղամոր» դեմ, իսկ վերջում հորդորում՝ «տղավարի» ետ վերցնել բողոքը…

Այս ամենը արվում է «տղավարիի» տակ, թեպետ նկարագրվածում ոչ մի տղավարի բան չկա, որովհետեւ հայ իրականության մեջ սա չէ տղավարին,

որովհետև 3 տասնամյակ սերմանված հենց այսպիսի «տղավարիության» դեպքում Աշոտի կարգավիճակի «պրինցները» ոչ թե բողոք էին գրում-վերցնում, այլ «տղավարի իզով թոզով, մերումանուկով վերացնում էին Կուկու օպերացիայի շրջանակներում․․․»։

Դե եթե տղավարի, ուրեմն վիշտն էլ պետք է տարվի տղավարի. եթե դա տղավարի տարվեր, սա չէր լինի…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: