Դերասան Վարուժ Մարգարյանը ապրիլյանի ժամանակ ծանր վիրավորվել է

Դերասան Վարուժ Մարգարյանը եղել է բանակում ապրիլյանի ժամանակ։  Նա բարդ վիրավորում է ստացել ու երկու ամիս բուժումից հետո՝ տուն է ուղարկվել բանակից, որովհետև առողջությունը վնասված է եղել։

Վարուժը ինսթագրամում  այս օրերի վիճակը տեսնելով,  գրել է այդ մասին ու պատմել է իր տեսածը, իր մայրիկի զգացած ապրումը․․․ Վարուժը չի նախընտրում այդ մասին խոսել, բայց հիմա անհրաժեշտ է,որ խոսեն նրանք, ովքեր եղել են այնտեղ, տեսել են ամենը։

Վարուժը բանակից հետո սովորել է թատերականում՝ Տիգրան Գասպարյանի արվեստանոցում, հետո 4-րդ կուրսից սկսել է նկարահանվել։ Առաջինը՝ կայարան սերիալն էր, սակայն ամենամեծ ճանաչումը եղավ Էլենի օրագրից, որովհոտև այն շատ պոպուլյար էր թինեյջերների մոտ։

Վարուժ Մարգարյանը նաև որոշակի դերեր է ունեցել թատրոնում, սակայն որևէ թատրոնում շտատով դերասան դեռ չէ, թեպետ ինքը շատ է ցանկանում աշխատել թատրոնում, ու սպասում է հրավերի հարմար։ Նրա գրառումը տարածել են իր գործընկերները ևս, հանձինս՝ Իննա Խոջամիրյանի։ Հուսով ենք, Վարուժը հիմա որևէ խնդիր չունի առողջական։

Понравилась статья? Поделиться с друзьями: