Դելֆինի մայրը շնորհակալություն է հայտնել ձկնորսներին, որ նրանք փրկել են իր ձագին

Նեապոլի ափերից ոչ հեռու փոքրիկ դելֆինը հայտնվել է ձկնորսական ցանցում։ Բարեբախտաբար, ձկնորսները ժամանակին նկատել են փոքրիկին եւ որոշել ազատ արձակել նրան։


Փրկարարական գործողությունը տեսագրել են ականատեսները։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են ձկնորսները փորձում  քանդել ցանցը: Որոշ ժամանակ անց նրանց դա հաջողվել է, եւ դելֆինը լողալով հեռացել է ՝ ուրախությամբ դուրս նետվելով ջրից։ Պարզվել է, որ կողքին եղել է այդ կենդանու մայրը։ Նա շատ ուրախ էր ձագին փրկելու համար և ձկնորսներին շնորհակալություն հայտնեց մի քանի նրբաճաշակ ցատկերով։

Նման ներկայացումը հիացմունք է առաջացրել մոտակայքում հայտնված բոլոր մարդկանց մոտ։ Ձկնորսները ծափահարություններով են պատասխանել դելֆինին, ինչից հետո երջանիկ ընտանիքը թաքնվել է տեսադաշտից։

Понравилась статья? Поделиться с друзьями: