Դա պարտադրված ու ծանրագույն որոշում էր․ Տիգրան Ավինյան

Ավինյանն ասում է, սեպտեմբերի 29ին վարչապետը ասեց, առաջարկվում է մի տարբերակ 7շրջանի վերադարձ, ընտրեցինք կռվելու արժանապատիվ ճանապարհը։ 44oր հերոսական, իրապես հերոսական մարտ։ Այնուամենայնիվ այս օրերի ռազմական տրամաբանությունը բերեց մի հանգրվանի, որ կար վտանգ Ստեափակերտի պաշտպանության խնդիր։

Սա պարտադրված ու ծանրագույն որոշում էր։ Այն չի կայացվել հապճեպորեն, բայց հաշվի են առնվել ռիսկերը։ Ստեփանակերտում չկա մի 100մ տարածք, որ հրթիռային հետք չլինի։ Խոսելով քննադատության մասին, որ ռուսների հետ վատ են հարաբերությունները, Ավինյանն ասել է, որ հարաբերությունները որևէ կերպ կախված չեն ներկա որևիցէ իշխանություններից։

ՌԴ-ն արել է այն ինչ իրենց կախված է եղել։ Այն աջակցությունը, որը Թուրքիան է տրամադրել ազերիներին, կանխատեսելի չի եղել որևէ կողմից։ Մեր օպոզիցիայի պահանջները եղել են ռազմական դրության տրամաբանությւնից բացարձակ դուրս։

Կուսակցությունների առաջարկը, կապված զինվորական ղեկավարության հետ, դուրս է եղել զինված ուժերի տրամաբանությունից։ Կազմակերպումը ողջ ստանձնել են մեր զինված ուժերը։

Ահա թե ինչպես ճիշտ պատրաստել бефстроганов из курицы

Понравилась статья? Поделиться с друзьями: