Դա ինձ համար յուրահատուկ շրջան է․ Մեգան Մարքլը՝ մայրության մասին

Երեկ համացանցում հրապարակվել է Vogue պարբերականի սեպտեմբերյան համարը, որի շուրջ աշխատել է  37-ամյա Մեգան Մարքլը։ Սասեքսի դքսուհին ասել է, որ մի քանի ամիս շարունակ գաղտնի աշխատել է նախագծի շուրջ և պատրաստվել Արչիի ծննդին։

«Ես հղիության վեցերորդ ամսում էի, երբ սկսվեց այս գործընթացը, և երբ դուք ձեռքներդ վերցնեք այս համարը, ես և ամուսինս մեր գրկում կունենանք մեր երեք ամսական փոքրիկին։ Ինձ համար դա շատ յուրահատուկ շրջան է։ Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլի և նրա թիմի հետ աշխատանքը՝ ինչպես իմ հղիության, այնպես էլ դեկրետի ժամանակ, քիչ դեր չխաղաց ինձ համար։ Ինձ համար պատիվ էր այդ զարմանալի թիմի մասնիկը դառնալը»,-խոստովանել է նախկին դերասանուհին։

Մեգանն ասել է, որ պարբերականի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլի հետ առաջին անգամ հանդիպել է հունվարին։ Նրանք քննարկել են համագործակցությունը և որոշել նոր համարը ուժեղ կանանց նվիրել։

«Անանուխի տաք թեյի սեղանի շուրջ մենք քննարկել ենք՝ ինչպես աշխարհում մի մարդը կարող է լույս սփռել, որը թվում է, թե խավարով է պատած։ Մեծահոգությու՞ն։ Իհարկե։ Արժե՞ր արդյոք։ Առանց հարցերի»,-իր նամակում գրել է արքայազն Հարիի կինը։

Понравилась статья? Поделиться с друзьями: