Դատարկ դագաղներ, անհետացած արքայադուստրեր և մարդկանց վաճառք․ էլ ի՞նչ է թաքցնում Վատիկանը

Վատիկանում շարունակվում է եկեղեցական դետեկտիվը։ Այնտեղ դեռ փնտրում են 36 տարի առաջ անհետացած աղջկա մարմինը։ Բայց որքան շատ են փնտրում, այնքան ավելի նոր գաղտնիքներ են ծագում՝ ԴՆԹ թեստի համար գերեզմանն արտաշիրմելու ժամանակ պարզվել է, որ այն դատարկ է։

36 տարի առաջ Վատիկանում առեղծվածային կերպով անհետացավ Էմանուելա Օրլանդին։ Նա պապական տան պրեֆեկտուրայի ծառայողներից մեկի դուստրն էր։ Վարկածներից մեկի համաձայն՝ աղջկան առևանգել է հանցախմբերից մեկը՝ Վատիկանի պաշտոնատար անձնանց վրա ճնշում գործադրելու նպատակով։

Բայց շատերը համարում են, որ Էմանուելան մարդկանց վաճառքով զբաղվողների ձեռքում է հայտնվել, և Վատիկանը դրա վրա պարզապես աչք է փակել՝ Սուրբ Գահը չհեղինակազրկելու համար։

Իտալացի հետաքննող լրագրող Էմիլիանո Ֆիտիպալդին հայտարարել է, որ Վատիկանն ավելի քան 250 հազար եվրո է ծախսել՝ հանցագործության հետքերը մաքրելու համար։

Էմանուելային այդպես էլ չգտան, և ժամանակի ընթացքում այդ մութ պատմությունն աստիճանաբար մոռացվեց։ Սակայն 2018-ի հոկտեմբերին Վատիկանում Հռոմի դեսպանատանը մարդու ոսկորներ են հայտնաբերվել (վերանորոգման ժամանակ)։ Այդ ժամանակ քննիչները կրկին հիշել են Էմանուելային՝ ենթադրելով, որ ոսկրերը նրան են պատկանում։ Սակայն թեստը ցույց տվեց, որ դա այդպես չէ։

Կես տարի անց Օրլանդի ընտանիքը անանուն նամակ ստացավ։ Դրանում ասվում է, որ աղջկա մարմինը կարող է թաքցված լինել «հրեշտակի շիրմում»՝ նկատի ունենալով հրեշտակի արձանի ներքո գտնվող շիրիմը։

Վատիկանը թույլ է տվել արտաշիրմում իրականացնել։ Շփոթմունքից խուսափելու համար բացել են արձանի տակ գտնվող միանգամից երկու գերեզման։ Էմանուելա Օրլանդիին այնտեղ չգտան, այլ փոխարենը նոր գաղտնիքի ի հայտ եկավ՝ դագաղները դատարկ էին։

Այդ գերեզմաններում դեռևս 19-րդ դարում երկու արքայադուստրեր են հուղարկավորվել, սակայն նրանք ևս անհետ կորել են։

Понравилась статья? Поделиться с друзьями: