Դաջե՛ք ուղեղներիդ մեջ․ Տիգրան Մեծի առջև ծառացած էր մի էական խնդիր․․․ Լևոն Շիրինյան

Վերջին տարիներին Հայաստանում և ամբողջ աշխարհում փոփոխություններ են տեղի ունենում։ Շատ երկրներում ամեն բան արմատական փոփոխությունների է ենթարկվում և փոխվում է կարծես աշխարահաքաղաքական կարգը։

Հայաստանը նույնպես դժվարին իրավիճակում է։ Մենք պատմական ժամանկաներ են ապրում։ Մեր պետությունն ընտրության առջև է կանգնած՝ ինչպես դարեր առաջ, այնպես էլ հիմա, այս պահին։

Մի ուշագրավ գրառում է կատարել քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նա պատմությունից մի օրինակ է հիշեցրել և ասես հորդորել հետևել մեծ արքայի օրինակին։ Քաղաքագետը նշում է, որ Տիգրան Մեծը նույնպես ընտրության առջև է կանգած եղել և պետությունն այդ ժամանակ էլ դժվարին կացության մեջ է եղել, իսկ Տիգրան Մեծն ընտրել է Արևմուտքը։

Լևոն Շիրինյանը մեջբերել է Ռընէ Գրուսսէի մտքերը․ «Ի գիտություն. Դաջե’ք ուղեղներիդ մեջ։ «Տիգրան Մեծը կանհանծ էր էական խնդրի առջև` ընտրություն կայացնել Արևելքի և Արևմուտքի, Հռոմի և Պարթևների միջև։

Արքան համաձայնելով Պոմպեոսի հետ՝ ընտրեց Արևմուտքը։ Այն վճռական ընտրություն էր, քանի որ դա էր լինելու ողջ հայ ազգի ուղին հետագա ժամանակներում»: Ռընէ Գրուսսէ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: