Գևորգ Պետրոսյանի տաղանդավոր դուստրը՝ Արուսիկը,ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը

Արուսիկ Պետրոյան

Այսօր խոսել ենք երգչուհի՝ Արուսիկ Պետրոսյանի և ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյանի հետ։

-Արուսիկ,Դուք հայտնի եք Ձեր cover-ներով։ Ինչպե՞ս որոշեցիք ունենալ սեփական երգ և տեսահոլովակ։

Բարև Ձեզ : Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար։

Ասեմ, որ սա իմ երազանքներից մեկն էր ունենալ սեփական երգ , շատ պատահական ստացվեց ամեն ինչ

Ծնվեց երաժշտությունը,հեղինակը՝Գուրո Գասպարյանն է,բառերի հեղինակը՝Սենչը։ Դե ի՞նչ էր մնում , մտածել տեսահոլովակի մասին :

Արուսիկ Պետոսյան

-Ինչու՞ որոշեցիք համագործակցել ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի և իր թիմի ՝ Freedom company-հետ։

Fredoom Company -ի հետ համագործակցությունը եղել է Ամին Ավագյանի շնորհիվ ,որի համար շատ շնորհակալ եմ :

Տեսահոլովակը նկարահանել ենք մեկ օրում ,ամեն ինչ հրաշալի էր : Իհարկե հոգնածություն կար, բայց այնքան հետաքրքիր ու ուրախ էին անցնում նկարահանումմերը կադրից դուրս, որ չէինք էլ նկատում այն: Շատ շնորհակալ եմ նաև Fredoom Company-ին լավ աշխատանքի համար ,ինչու չէ նաև պոզիտիվության համար:

Համոզված եմ մեր համագործակցությունը այսքանով չի սահմանապակվի :

Արուսիկ Պետրոյան

-Հովհաննես,ինչպե՞ս ծնվեց տեսահոլովակի գաղափարը։

-Ի սկզբանե Արուսիկը ցանկանում էր  տեսահոլովակ,որում ինքը ներկա չէր լինի,սակայն իմ առաջարկով,որոշեցինք երգչուհուն ևս նկարահանել և լուծում գտանք կապել երգչուհուն ընդհանուր սյուժեի հետ։

-Արուսիկ,ի՞նչ երաժշտական անակնկալներ եք նախապատրաստել Ձեր հանդիսատեսի համար առաջիկայում։

Նոր երգեր լինելու են անպայման : Ներկա պահին աշխատում ենք նոր երգի վրա : Հետագայի համար արդեն ժամանակը ցույց կտա …)

-Հովհաննես,Դուք մասնագիտությամբ ռեժիսոր եք,ով փորձ ունի կինոմատոգրաֆում։ Ինչպե՞ս որոշեցիք նկարահանել նաև տեսահոլովակներ։

-Շատ պատահական։ Առաջին տեսահոլովակը նկարահանել եմ ընկերներից մեկի համար՝անվճար,իսկ արդեն հետո ստացա տարբեր պատվերներ։ Հիմա համագործակցում եմ հայտնի կատարողների հետ։

-Ի՞նչ ծրագրեր ունի Freedom company-ին առաջիկայում։

Արուսիկ Պետրոյան

-Մենք կազմակերպություն ենք,որը զբաղվում է թե կոմերցիոն և թե ոչ կոմերցիոն գործունեությամբ։ Առաջիկայում կունենանք ֆիլմի պրեմիերա,որը հետաձգվել էր պայմանավորված կորոնավիրուսով։

-Հարգելի Արուսիկ և Հովհաննես,մաղթում ենք Ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ։

Понравилась статья? Поделиться с друзьями: