Գործը շուտով կգնա դատարան, տեսնենք էնտեղ ի՞նչ է խոսելու. Հրաչյա Հակոբյանի գրառումը Վլադիմիր Գասպարյանի մասին

Հրաչյա Հակոբյանը, ով հաճախակի է հայտնվում թիրախավորման կիզակետում ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, նոր գրառում է արել Վ. Գասպարյանի մասին:

Անդրադառնալով Վ. Գասպարյանի սոցցանցային վերջին հրապարակումներին՝ Հ. Հակոբյանը հետաքրքիր փաստեր է հանրայնացրել իր գրառման մեջ:

Նա գրառման մեջ տեղեկացրել է, որ նախկին ոստիկանապետը, չարաշահելով իր լիազորությունները, կնոջն ու դստերը ոստիկանական կոչումներ է տվել՝ մեկին գնդապետի, մյուսին՝ փոխգնդապետի:

Այս հարցն այնքան էլ խնդրահարույց չէր լինի, եթե չպարզվեր, որ կինն էլ, դուստրն էլ ոչ մի անգամ աշխատանքի չեն ներկայացել, մինչդեռ ստացել են մեծ աշխատավարձեր:

Հ. Հակոբյանը գրել է, որ նրանց ստացած աշխատավարձը տասնյակ միլիոնների է հասնում: Եվ այս ամենով հանդերձ, ի զարմանս Հ. Հակոբյանի, Վ. Գասպարյանը դեռ խոսում է:

Հեղինակը գրառումը եզրափակել է հարցով, թե ի՞նչ է խոսելու նույն Վ. Գասպարյանը, երբ կանչվի դատարան, քանզի այդ առիթով արդենիսկ հարուցվել է քրեական գործ:

Понравилась статья? Поделиться с друзьями: