Գոհար Ավետիսյանը հերթական վիրահատական միջամտությանն է դիմել

Գոհար Ավետիսյանն այնքան հմտացավ իր մասնագիտության մեջ, որ նրան արդեն ճանաչում են մի քանի երկրներում։ Ճանաչում են, սիրում, ձգտում նմանվել և ընդօրինակել։

Հայտնի և սիրված դիմահարդարը ոչ միայն օրինակելի է լավ մասնագետ լինելու հարցում, այլև մարդկային լավ ու բարձր որակների համար։ Նա ձգտող, նպատակասլաց կին է։

Գոհարի հետևորդները լավ գիտեն, որ նա մանկուց մի երազանք է ուեցել․ լինել նիհար, գեղեցիկ, սլացիկ։ Եվ ահա հասուն տարիքում դիմահարդարը կարողացավ իրականացնել երազանքը․ նա մի քանի վիրահատության դիմեց, սակայն նրա երազանքը ամբողջական չէր լինի, եթե չլիներ իր ուժեղ կամքն ու նպատակասլացությունը։

Անվերջանալի դիետաներ, սննդի սահմանափակումներ և մարզումներ, իսկ արդյունքն ուղղակի ակնհայտ է։ Իսկ այժմ, երբ ամեն բան հաղթահարված է և կարծես երազանքն իրականացված, Գոհար Ավետիսյանը դիմեց  հերթական վիրահատական միջամտությանը․ դիմահարդարը վիրահատել է կուրծքը։

Նա փոքրացրել է այն։ Այս մասին  հայտնել է ինքը ինսթագրամյան հարթակում։ Գոհարը ներկայացրել է լուսանկար, որն արված է վիրահատությունից հետո։

Понравилась статья? Поделиться с друзьями: