Գոհար Ավետիսյանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում չեզոք դիրք է բռնել,որը բարկացրել է հետևորդներին

Հայ հետևորդները հիասթափվել են Գոհար Ավետիսյանի սթորիից,որտեղ նա չեզոք ու ոչինչ չասող բառեր է ասում,կապված իրադարձությունների հետ։

Տպվորություն է,որ Գոհարը շատ լավ հասկանում է,որ ունի ադրբեջանցի հետևորդներ ու չի ուզում նրանց կորցնել։ Երբ Գարիկը Մարտիրոսյան գրառում է անում,Գոհարը անմիջապես իրենն է անում,սակայն պնդելով, որ ինքը պոլիտիկայից չի կարող հասկանալ։ Շատ լավ,չի հասկանում,ընդունելի է,բայց ի՞նչն է էստեղ քաղաքական,երբ պարզապես քո երկրի վրա հարձակվել են։ Իհարկե,սա բարկացրել է բոլոր հայերին,ովքեր նրան հետևում էին։

Այն էլ Գոհարը,որ առավոտից գիշեր ասում է,որ հայ եմ։ Անիմաստ են այս խոսքոերը ու անարժեք,եթե նման պահերի դու պետք է քեզ պահես այնպես ինչպես կպահի այլազգին,որը երկու կողմերին էլ չի ճանաչում։ 180 հետևորդ ինթագրամում ունեցող Քիմը չվախեցավ արտահայտվել,իսկ 9 միլիոնանոց Գոհարի համար չեզոքությունը փաստորեն գործելակերպ է։

Ինչևէ, գուցե Գոհարը ընկալի իր սխալը կամ նրան հուշեն,որ այդպես չեն սիրում Հայաստանը՝կիսատ կամ գլուխ գովալու համար։ Նման պահերին յուրաքաչյուր մեդիա մարդու գրվածք,շատ ազդեցիկ կարող է լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: