Գյումրիում կրկին ուժեղ անձրև է եկել ու վնասել տներ․ տեսանյութ

Այսօրվա անձրևը պատուհաս է դարձել Գյումրիում։ Կրկին Գյումրիում պրոբլեմ է առաջացել կապված ջրերի հետ։

Անձրևից հետո, համակարգը ջրատար նորից չի աշխատել ու ջուրը կուտակվել է փողոցների վրա։ Մշտական խնդիրը լուծում կստանա միայն եթե համակարգերը վերափոխվեն ու խողովակները սկսեն աշխատել։

Նորից տները մնացել են անձրևաջրերի մեջ։ Տեսանյութից երևում են մեքենաները ջրի մեջ լողում են։ Հետևաբար նաև մեքենաներ ջրից ևս վնասված կլինեն ու սա արդեն դառնում է մի պրոբլեմ, որը պետք է արագ կարգի բերել։ Հատկանշական է, որ Գյումրիում մեկ ամսվա մեջ սա երկրորդ անգամն է ու չհաշված մյուս սովորական, ոչ ավերիչ անձրևները, որոնք ևս խնդիր են դառնում, քանի որ նույնիսկ քիչ քանակությամբ ջուրը մնում է կուտակված։

Ջրից վնասվում են առանց այդ էլ անբարվոք փողոցները, նորից նորից գյումրեցու համար դառնալով անանցանելի։ Խնդրով քննարկումներ են սկսվել և գյումրեցիները հույս ունեն, որ շուտով հարցը լուծված կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!